Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին եւ իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կարեւորությունը եւ հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը եւ Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: