Ծաղկեվանք մատուռի մոտ գյուղացին վնասազերծել է հսկայական գայլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Նույն մարզի Թեղենիք գյուղի բնակիչ, 51-ամյա Մուշեղ Հովհաննիսյանը վնասազերծել է հսկայական գայլի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ 17:00-ի սահմաններում, Մ. Հովհաննիսյանը գյուղի խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու նպատակով Ծաղկեվանքի տարածքում նկատել է երկու գայլի: Ֆոտոլրագրողի հետ զրույզում Մուշեղը պատմել է. “Նախիրին էի հետևում, մեկ էլ տեսնեմ՝ երկու գայլ մոտենում են անասուններին: Ու քանի որ արդեն բավական ժամանակ է ողջ գյուղին գայլերը ահ ու սարսափի մեջ են պահում, ինձ հետ վերցնում եմ երկփողանի հրացան: Մեկ կրակոցով կարողացա ամենամեծ գայլին տապալել, իսկ մյուսը դիմեց փախուստի: Տուն բերելուց հետո կշռեցի՝ այն 40 կգ էր”: Գյուղացիները պատմում են, որ միայն տասը օրվա ընթացքում գայլերը իրենց և հարևան Արզական գյուղում հոշոտել են չորս հորթ և երկու կով: Գյուղացիներն անգամ կատակում էին, թե ով գայլին կվնասազերծի, իրենց համար դառնալու է տարվա խորհրդանիշ:
Գ. Շամշյանը հեռախոսազրույց է ունեցել Բնապահպանության նախարարության համապատասխան ծառայության պատասխանատուի հետ, որն էլ վստահեցրել է, որ վնասազերծված գայլին կներկայացնեն և խոստացված փոխհատուցումը կկատարվի: Գյուղացիները վստահ են, որ սա առաջին ու վերջին գայլը չէ, որ վնաս է հասցնում իրենց:




Լրահոս