
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցի:
“Ըստ մեր տեղեկությունների՝ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետեւ նրան հրավիրել է իր աշխատասենյակ եւ դաժանաμար ծեծել: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանեց. ,Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին՝ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու պատճառով”:
Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, “Ժողովուրդ”-ին չհաջողվեց պարզել, քանի որ եւ դատախազությունից, եւ ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի μացահայտումներից մանրամասներ հաղորդել”,- գրում է թերթը: