
Գործադիրում կադրային փոփոխություններ են սպասվում` կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Լիանա Հունանյանը կնշանակվի ֆինանսների փոխնախարար: Ըստ թերթի՝ Արմեն Պողոսյանի ազատվելուց հետո գյուղատնտեսության փոխնախարարի թափուր պաշտոնը կզբաղեցնի Գառնիկ Պետրոսյանը: Դեռ թափուր է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցնում էր Կառլեն Միքայելյանը, և որին երկար ժամանակ ուզում էր ազատել վարչապետը: Ցանկալի արդյունքին հասավ միայն օրերս: