
Երեկ “Հայկական ժամանակ”-ը տեղեկություն է ստացել, որ “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթի հայաստանյան կազմակերպիչները օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանին առաջարկել են, որպեսզի գալիք “Եվրատեսիլ”-ում ինքը ներկայացնի Հայաստանը: Թերթի թղթակցի հետ զրույցում Արման Նշանյանը այս տեեկությունը ոչ հերքել է, ոչ էլ՝ հաստատել: “Չեմ կարող այդ հարցի շուրջ խոսել: Դրան մեկ ամսից կանդրադառնանք”,- ասել է նա: