Մոնտաժող Ջեյկոբ Տ. Սվինին հավաքել է 55 ֆիլմեր մեկ տեսանյութում` կողք կողքի ներկայացնելով յուրաքանչյուր ֆիլմի առաջին և վերջին կադրերը:
Նպատակն է ներկայացնել` ինչ կարող ենք հասկանալ ֆիլմի մասին` տեսնելով միայն առաջին և եզրափակիչ կադրերը: Մի մասի դեպքում դրանք միմյանց չափազանց նման են, իսկ մյուսների դեպքում` տարբեր: Երկու դեպքում էլ նպատակն է տարբեր թեմաների արծարծումը, որոնց անդրադարձ է կատարվում ֆիլմում: