
Մոտկորի գյուղախմբի Աթան համայնքում գրանցված է 210 ընտրող: Մայիսի 17-ին ժամը 15:10-ի դրությամբ այստեղ խոշորացման հանրաքվեին մասնակցել է 66 մարդ: Առաջին քվեարկողը տեղամասում գրանցվել է ժամը 11:00-ին, հաղորդում է «Անկյուն գումարած 3» Հ/Ը-ը:
Ընտրական հանձնաժողովի անդամ Արամ Մարուքյանը գյուղացիների պասիվությունը կապում է վատ եղանակի հետ, նաև հավելում, որ գյուղում հիմա գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է: Շատերը, հնարավոր է, այդ պատճառով չեն գալիս քվեարկության: Հանձնաժողովի անդամը հավելում է նաև, որ հանրաքվեին հիմնականում երիտասարդներ են մասնակցում: