Վրաստանում ավտովթարի հետեվանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21.09-ին, ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և խնդրել ճշտել դեպքի մանրամասները: Կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Վրաստանի հնարապետության ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնեցին, որ ժամը 10.00-ի սահմաններում Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհի 18-րդ կմ-ում “Լեքսուս” մակնիշի 27 ՕՕ 835 պ/հ ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդըև ՀՀ քաղաքացի, 1986թ. ծնված Արթուր Տոնոյանը և ուղևորըև Վրաստանի հարապետության անձը (չպարզված քաղաքացի), Մառնեուլի քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են։
Մյուս ուղևորները՝ ՀՀ քաղաքացի, 1975թ. ծնված Հայկ Փասյանը և Վրաստանի քաղաքացի, 1982թ. ծնված Զամիր Տախմազիսը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի հիվանդանոց: Հ. Փասյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։




Լրահոս