Ահնիձորում համայնքների խոշորացման հանրաքվեին ժամը 17:45-ի դրությամբ 72 մարդ է մասնակցել գրանցված 176 ընտրողից, հաղորդում է «Անկյուն գումարած 3» Հ/Ը-ն:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Երվանդ Շաքարյանը սա վատ ցուցանիշ չի համարում, որովհետև գրանցված ընտրողների մեծ մասը գյուղում չի բնակվում: «Ընդհանուր առմամբ էլ՝ բնակիչները հետաքրքրված չեն այս գործընթացով»,-հավելում է հանձնաժողովի նախագահը: