Այսօր Վրաստան էր մեկնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բաթում քաղաքում նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց թվում նաև տնտեսական համագործակցությունը:
Հանդիպումից հետո նրանք շրջել են բուլվարում: Նշենք, որ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ևս ընդգրկված են պատվիրակությունում: