
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը:
«Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ից կրած` 0:4 հաշվով պարտությունից հետո նշել էր, որ ակումբի ղեկավարությունը չի քննարկել Յակինին հեռացնելու տարբերակը: Սակայն նրա հեռանալու մասին խոսակցությունները չեն դադարում: