
Կիևի «Դինամո»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Դնեպր» -ին և Ուկրաինայի առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովել չեմպիոնի տիտղոսը: Նրանք 7 միավորով առաջ են անցել երկրորդ տեղում գտնվող Դոնեցկի «Շախտյորից»:
Պորտուգալիայի առաջնությունում ևս հայտնի է դարձել չեմպիոնը: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բենֆիկա»-ն պաշտպանեց տիտղոսը՝ մայիսի 17-ին գոլազուրկ ոչ ոքի խաղալով «Վիտորիա»-ի հետ: