Այս պահին ԱԺ-ի ԲՀԿ խմբակցությանում ընթանում է չորս խմբակցությունների`ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը:
Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ն առաջարկում է էլէներգիայի սակագնի բարձրացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, և այժմ էլ 4 խմբակցությունները քննարկում են այդ հարցը:
Նշենք, որ ՕԵԿ-ը ևս հրավիրված է եղել, սակայն նիստին չի մասնակցում:
Հանդիպման մանրամասները` քիչ անց: