
Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոն, Ալեքսանդր Շիմանովը և Վլադիմիր Եպիշինը, բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Ավետիք Գրիգորյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Հովիկ Հայրապետյանը, Նիկիտա Մատինյանը և Գոռ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր,- հայտնում է armchess .am-ը: