«Սպառողները պետք է վճարեն աստղաբաշխական թվերով վարձակալված Lexus-ի համար». էլէներգիայի թանկացման հարցով կկայանան լսումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նիստի հենց սկզբում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանը և նշեց, որ ներկա սոցիալական պայմաններում այն անընդունելի է:

Նա նշեց, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և առաջարկեց օր առաջ հրավիրել խորհրդարանական լսումներ: Նրա խոսքով, կարևոր է հասկանալ, թե ինչ հաշվարկների հիման վրա են  կազմակերպությունները նշում, որ էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այդ լսումները կկայանան, և ներկա կլինեն այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են թանկացման համար:

Այս թեմայով խոսեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  Նա ընդգծեց, որ խորհրդարանում այս թեմայով քննարկումները կարևոր և պարտադիր են, քանի որ պետք է հասկանալ, թե ՀԷՑ-ը ինչու է 300 մլն պարտք կուտակել:

«Սպառողները պետք է վճարեն աստղաբաշխական թվերով վարձակալված Lexus-ի համար: ԱԺ-ն չպետք է սպասողական դիրքորոշում դրսևորի», – հայտարարեց նա:

«Ես չեմ կարծում, թե այս հարցի համար պետք է բանակների բաժանվենք, ասենք այո կամ ոչ: Էլեկտրաէներգիայի թանկացումը բոլորիս մտահոգության առարկան է: Խոսում եք Lexus, այլ չարաշահումների մասին, եթե նյութերը ունեք, տարեք այլ մարմինների տեղեկացրեք», – հայտարարեց Գալուստ Սահակյանը:




Լրահոս