«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին դուր չեկան ոչ միայն գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանին, այլևս Սյունիքի պատգամավոր Հայկ Գրիգորյանին: Նա իր վրդովմունքն արտահայտեց հենց նիստերի դահլիճում:
«Պարոն Սահակյան, իմ գործընկերն իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղը, և անվայել արտահայտություններ է անում մարզպետի մասին: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ձեր մտքի վառ արդյունքներն այստեղ չներկայացնել», – նշեց նա:
Գալուստ Սահակյանը չթողեց, որ պատգամավորը խոսքն ավարտի և անջատեց խոսափողը:
Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը վիճաբանել էր Զարուհի Փոստանջյանի հետ` վերջինիս` Սուրիկ Խաչատրյանին ուղղված քննադատության համար: