Թուրքիայի Ադանա ու Մերսին նահանգներում պայթյուններ են գրանցվել ընդդիմադիր Դեմոկրատական ժողովուրդների կուսակցության քրդամետ ընդդիմադիր կուսակցության գրասենյակներում: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Պայթյունների արդյունքում կան տուժածներ, որոնց թիվը հստակեցվում է:
Ինչպես հայտնում է թեթրը, այդ նահանգներում նախատեսվում էր քրդական կուսակցության ղեկավար Սալախաթին Դեմիրթաշի կողմից նախընտրական քարոզարշավ անցկացնել:
Հավելենք, որ սա Թուրքիայի միակ կուսակցությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։