«Հայոց Արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի հանձնաժողովից տեղեկացնում են, որ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի 23-րդ տարեդարձների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության Բանակի 23-րդ տարեդարձների առթիվ: Հայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար:

Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հարգարժան գեներալ – մայոր Իշխան Մաթևոսյան, Հայրենական Մեծ պատերազմում և բերդաքաղաք Շուշիի ազատագրման գործում փառավոր հաղթանակ տարած քաջարի հայորդիների ազնվագույն զավակներ, քրիստոսապաշտ հայե՛ր, հինավուրց և քրիստոնյա  հայ  ժողովրդի  պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան  մայիսյան  փառավոր  հերոսամարտերն ու հաղթանակները: Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ անչափ նշանակալից Եռատոնի կապակցությամբ: Ազնվագույն զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը ուխտադրուժ ֆաշիստական Գերմանիայի դեմ հայ – ռուսական դարավոր բարեկամության արդյունք էր: Միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:

Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավո՛ր զավակներ: Այո՛, դուք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները,  իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները:

Միշտ գիտակցե՛ք խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սաֆարովապաշտ ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե՛ք արցախյան հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել  հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:

Կեցցե՛ք դուք,

Կեցցե՛ հայոց ազգը,

Կեցցե՛ հայոց հայրենիքը,

Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ազգային բանակի սպաներին, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:

unnamed (2)

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

unnamed (3)




Լրահոս