Ազգային ժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպին: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը նախագիծ էր ներկայացրել այն ժամանակ դեռ նախկին մարզպետին վերաբերող, սակայն օրակարգ չէր ներառվել:
Նա հիշեցրեց, որ այժմ Խաչատրյանի տղան վիճաբանությունների մեջ է ընկել, որի հետևանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ:
«Այս անպատժելի մթնոլորտի հետևանքով պաշտոնավարումը դառնում է հասարակության համար սպառնալիք: Չեք պատրաստվու՞մ դա դնել շրջանառության մեջ և մենք անդրադառնանք այս անպատժելի մթնոլորտին: Այս արատավոր ընտանիքը շարունակում է սպառնալիք լինել մեր հանրության համար», – նշեց նա:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ներկաներից որևէ մեկն իր մեղքի բաժինը չունի:
«Այսօր կամ վաղը դատախազը հաշվետվությանբ է հանդես գալու, կարող եք հարցեր տալ իրեն», – նշեց նա:
Արդեն ԱԺ միջանցքում գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը շատ բուռն արձագանքեց Զարուհի Փոստանջյանի խոսքերին:
Նա հորդորեց առանց ապացույցների չխոսել և չվիրավորել մարզպետի ընտանիքին: «Դու ինչ գործ ունես մարզպետի ընտանիքի հետ, իմ հարազատնա` պաշտպանում եմ», – հայտարարեց գեներալը: Նրանց միջև վիճաբանություն սկսվեց:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում