Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերն արդեն գործում են 21 Beeline գրասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18 մայիսի 2015 թ., Երևան. Beeline-ը և Telcell ընկերությունը հայտարարում են Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի ավելացման մասին: Այս տաղավարներում  Telcell-ի կողմից հատուկ վերապատրաստված աշխատակիցներն ընդունում են վճարումներ Telcell համակարգում հասանելի վճարովի ծառայությունների բոլոր տեսակների համար` կոմունալ, ավտոմեքենայի կայանման, բանկային վարկերի և միջազգային դրամական փոխանցումների:

Ընդհանուր առմամբ, Telcell տաղավարները գործում են Beeline վաճառքի և սպասարկման 21 գրասենյակում: Մայրաքաղաքում Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերը գործում են Beeline-ի գրեթե բոլոր խոշոր գրասենյակներում: Telcell ընկերության հետ համատեղ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին, երբ բացվեցին վճարումների ընդունման 5 կետ:

«Telcell-ի հետ համատեղ ծրագրի մեկնարկը տրվել է մեր գրասենյակների հաճախորդների շրջանում իրականացված հարցումից հետո: Հարցվողների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնել մեր գրասենյակներում վճարել ոչ միայն Beeline-ի ծառայությունների, այլ նաև մյուս կոմունալ ծառայությունների համար: Հաճախորդները նշում են, որ նման հնարավորությունն էապես կխնայեր նրանց ժամանակը: Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, իսկ վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի աճը խոսում է այն մասին, որ դրանք հարմար են մեր բաժանորդների և գրասենյակների այցելուների համար և նշանակալիորեն կրճատում են հաճախորդների սպասարկման համար պահանջվող ժամանակը: Beeline-ը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդների սպասարկումը մեզ մոտ լինի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Տարիների ընթացքում մենք կարողացանք կառուցել հանրապետության ամենախոշոր վճարումների ընդունման համակարգը։ Ներկայումս, մեր ընկերության վճարային համակարգը հասանելի է ողջ հանրապետությունում։ Մենք կանգ չենք առնում մեր ձեռքբերումներով: Վճարումների շուկայում առկա են այլ հարթակներ, և մենք պատրաստ ենք նվաճել դրանք: Beeline-ի հետ համագործակության շրջանակում էր, որ մենք փորձնական ռեժիմով բացեցինք առաջին մասնաճյուղը: Այժմ, Telcell մասնաճյուղերի ցանցով իրականացվող ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի հնարավոր է ստանալ և ուղարկել արագ դրամային փոխանցումներ Unistream համակարգով նաև հանգստյան օրերին: Մոտակա օրերին Beeline գրասենյակների այցելուների համար հասանելի կդառնան դրամային փոխանցումներ այլ տարածված համակարգերի միջոցով», – ասաց Telcell ընկերության Գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Նշենք, որ միայն Telcell մասնաճյուղերի ցանցի միջոցով Beeline գրասենյականերում օրական իրականացվում է 5000-ից ավելի վճարում տարբեր ծառայություններ մատուցողների օգտին:

unnamed (1)




Լրահոս