Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 13-րդ տարելիցը, երբ ԱԺ դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ցավով պետք է արձանագրել, որ այս զարհուրելի ոճրագործությունից 13 տարի անց դեռ չի տրվել գլխավոր հարցերի պատասխանը՝ ովքեր էին կանգնած Նաիրի Հունանյանի բանդայի թիկունքին, ովքեր էին սպանդի իրական կազմակերպիչները, ինչու ԱԱԾ-ն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, տեղյակ չէր ու չկարողացավ կանխել այն: Այս հարցերին պատասխան չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկին են նրանք, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդեցին հենց այս ոճրագործությունից հետո:
13 ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ