ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների` կալանքից ազատման և լուրերին, թե նրանց մասով հարուցված քրեական գործը կկարճվի, ասաց, որ նման տեղեկություններ անգամ ինքը չունի, ո՞վ կարող է հստակ ասել, որ այդպիսի բան կլինի:
«Ինձ անընդհատ հարցնում են` ինչո՞ւ նրանց կալանավորեցին, ինչո՞ւ ազատ արձակեցին: Ասեմ` ակնհայտ է, որ նրանք զանգվածային անկարգություններ էին նախապատրաստում ապրիլի 24-ի համար: Այդ օրը` միջոցառումների ընթացքում, մարդկանց կուտակումներ էին լինելու: Իրենց կողմից արված արտահայտություններում էլ դա կար: Դրանց մասին տեղեկացել էինք նաև գաղտնալսումների արդյունքում: Եվ սա ոչ միայն բացահայտում էր, այլև կանխում»:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կալանքից ազատ են արձավել «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամները` Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանն ու Վարուժան Ավետիսյանը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով: