«Հիմնադիր խորհրդարան»-ը սկսում է կուսակցությունների հետ համագործակցությունը. տեղի կունենա հանրային քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարեկացի արվեստի միությունում այսօր` երեկոյան ժամը 18:00-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ը հրավիրում է հանրային քննարկման, որին հրավիրված են լինելու նաև կուսակցություններ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԽ պատգամավոր Գարեգին Չուգասզյանը:

Վերջինս նշեց, որ քննարկմանը հրավիրել են բոլոր այն կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, ովքեր երբևէ արտահայտվել են քաղբանտարկյալների վերաբերյալ:

«Հրավիրել ենք բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին, որոնք այս կամ այն առիթով հրապարակայնորեն արտահայտվել են քաղաքական հալածանքների դեմ»,- ասաց Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ժամը 18:30-ին «Հիմնադիր խորհրդարան»-ն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Չուգասզյանը նշեց, որ հանրահավաքի հետ կապված Երևանի քաղաքապետարանը որևէ խոչընդոտ չի ստեղծել և իրենց ծանուցումն ընդունվել է որպես ի գիտություն:




Լրահոս