ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերջին մի քանի օրերին գործը վարող քննիչներին ասել է, որ եթե ինքը որոշի ցուցմունք տալ, ապա պետք է ասի այդ գործում ներգրավված բոլոր անձանց անունները, հակառակ դեպքում կլռի: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նրա փաստաբան Ժորա Վարոսյանին: «Այդ տեղեկությունները հավաստի չեն: Նման բան գոյություն չունի: Ցուցմունք չտալը դատավարությամբ իրեն վերապահված իրավունք է»,-նշեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Խաչիկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ խոշոր չափերի յուրացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի խարդախություն, եւ 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք:




Լրահոս