Հրապարակավ ներողությո՞ւն, սիրով. Պարույր Հայրիկյանը կընդառաջի փաստաբանին մի պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ փաստաբանի հայցադիմումի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ԱԻՄ առաջնորդը վիրավորել է իրեն ու զրպարտել` ասելով «տականք, ստոր արարած, բոլշևիկի ծնունդ»:

Armlur.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ իր փաստաբանը զբաղվում է նշված հարցով, իսկ ինքը որևէ մեկի հետ խնդիր չունի. «Ես իսկապես սրիկա եմ կոչել բոլոր նրանց, ովքեր հրապարակավ զրպարտել են ինձ կեղծ մարդասպանություն սադրելու մեջ։ Հիմա էլ կրկնում եմ` ցանկացած բանական մարդու ես սրիկա կհամարեմ, եթե իմ (նաև մեր ժողովրդի դեմ ուղղված) մահափորձը հրապարակավ մամուլի միջոցներով կասկածի տակ դնի։ Հրապարակավ ներողությո՞ւն, սիրով, բոլորից կխնդրեմ և խնդրել եմ` պայմանով, որ իրենք էլ գոնե ասեն, որ շտապել են ինձ խաբեության մէջ մեղադրելու հարցում»։

Պարույր Հայրիկյանը նշեց նաև, որ բավական է` փաստաբան Սիրունյանը  կես խոսքով ուղղում կատարի, և ինքը կընդառաջի նրան։ «Հակառակ դեպքում` Աստված իրենց հետ»։




Լրահոս