«Էս ինչ ձևի կենդանի ա սա». Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյանը վեճը շարունակվեց դահլիճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր թեժ բանավեճ էր տեղի ունեցել պատգամավորներ Սեյրան Սարոյանի և Զարուհի Փոստանջյանի միջև: Կրքերը չհանդարտվեցին անգամ ընդմիջումից հետո:

Երբ Փոստանջյանը նիստերի դահլիճում մոտեցավ գեներալին, վերջինս նշեց. «Էս ինչ ձևի կենդանի ա սա, հլը սրան նայեք, դու ոչ մի բանի հետ գործ չունես»,-ասաց Սարոյանը: Հերմինե Նաղդալյանն ու Հեղինե Բիշարյանը փորձեցին հանգստացնել Զարուհի Փոստանջյանին ու հեռացրեցին Սեյրան Սարոյանից:

«Էս հիմա ոստիկանություն կդիմեմ»,- հայտարարեց  Զարուհի Փոստանջյանը: ՀՀԿ-ականներն ամեն կերպ փորձում էին հանգստացնել Սեյրան Սարոյանին, սակայն երկար ժամանակ դա չէր հաջողվում:




Լրահոս