Armenian text to speach

Աբովյան Հ/Ը-ի տնօրենը դիմել է ոստիկանություն` Ծառուկյանի թիկնազորի կիրառած բռնությունների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առևտրականներ դուրս էին եկել փողոց՝ բողոքի ակցիայի ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Սակայն, Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, հավաքել է բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, բռնի ուժով, հարվածելով, քաշքշելով` լցրել մեքենաներն ու տարել դեպի Առինջ գյուղ:

Բողոքի ակցիայի ժամանակ տուժել էին նաև Աբովյան քաղաքի հեռուստաընկերության լրագրողները: Նրանց նույնպես հարվածել էին, քաշքշել, խփել տեսախցիկներին և խոչընդոտել լուսաբանելու կատարվածը:

Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Աբովյան Հ/Ը-ի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս