Պատգամավորները հարցնում են` ճի՞շտ է, որ տերևը կանաչ է, կառավարությունը պատասխանում է, որ կանաչ է. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հանել գրավոր հարցերը ԱԺ նիստին հնչեցնելու ավանդույթը:

«Ես առաջարկում են հանել գրավոր հարցն ԱԺ նիստին հնչեցնելու ավանդույթը, որպեսզի ովքեր վատ են հասկացել իրենց գրավոր տված պատասխանը, հետո մոտենան նախարարին և առանձին պարզաբանեն, ոչ թե նորից հնչեցնեն և օգտվելով կանոնակարգի վերջին վայրկյաններից` անընդհատ սպառեն ժամանակը` թույլ չտալով հնչեցնելու հանրությանն իրապես հուզող հարցերը»,- նշեց Զոհրաբյանը:

Նա ընգծեց, որ պատգամավորները կառավարությանը գրավոր հարցնում են` ճի՞շտ է, որ տերևը կանաչ է, կառավարությունը պատասխանում է, որ կանաչ է ու շարունակեց. «Հետո պատգամավորները հարցուպատասխանի ժամանակ հարցնում են` իրապես տերևը կանա՞չ է, իսկ կառավարության ներկայացուցիչները վերահաստատում են, որ տերևը կանաչ է»:

ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն էլ  պատգամավորներին խորհուրդ տվեց տերևի կանաչ լինելու վերաբերյալ հարցեր չուղղել կառավարությանը:




Լրահոս