Կարծես` ես Գալիլեյն եմ, ԿԲ-ն էլ ուզում է ինձ խարույկի վրա վառի. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր փոփոխություն կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում: Նրա առաջարկով բանկերն այսուհետ պետք է  լինեն ոչ թե Փակ, այլ Բաց բաժնետիրական ընկերություն, սակայն նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ:

«Ուզում եք` կողմ քվեարկեք, ուզում եք` դեմ քվեարկեք, այս երկրագունդ մոլորակի վրա գոյություն չունի մի բանական արարած, որ ասի, թե ինչու պետք է դեմ քվեարկել այս նախագծին: Այնուամենայնիվ, Հայաստանում փաստարկներ բերեցին, կարծես, ես Գալիլեյն եմ կամ Նիկոլայ Կոպեռնիկոսը, ԿԲ-ն էլ ուզում է ինձ խարույկի վրա վառի»,- նշեց նա:

Նախագծի վերաբերյալ իր դրական տեսակետը հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, որ նախագծում վիճահարույց հարցեր կան, բայց կարելի է կողմ քվեարկել: Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և կողմ 44, դեմ 55 ձայների հարաբերակցությամբ չմտավ օրակարգ:




Լրահոս