ԱՄՆ ՌԾՈւ նորագույն հեռահար հրթիռներով է համալրվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերը մինչ 2019 թ մտադրվում են զինել  F/A-18E/F կործանիչները LRASM (Long Range Anti-Ship Missile) նոր, հեռահար, բարձր ճշգրտությամբ հականավային հրթիռներով, փոխանցում է Defense Tech պորտալը: Ներկայում զինվորականները բանակցություններ են վարում  Lockheed Martin ընկերության հետ:

Նոր հրթիռը թույլ կտա կործանիչներին մեծ հեռավորության վրա բացահայտել ու խոցել թիրախներն ինչպես ջրի վրա, այնպես էլ ջրի տակ: Հրթիռի ինքնակառավարման համակարգը կարող է  թիրախներ հայտնաբերել ինչպես ինքնուրույն, այնպես էլ արտաքին թիրախի ցուցիչի օգնությամբ:

Lockheed Martin  ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ ինքնակառավարման համակարգը կարող է նավեր հայտնաբերել 200 ծովային մղոն հեռավորության վրա, իսկ LRASM-ի թռիչքի առավել հեռավարությունը պետք է կազմի 500 ծովային մղոն:




Լրահոս