«Արձանագրվել են քվեաթերթիկների կորուստներ». դիտորդական առաքելությունը հանրաքվեի ընթացքում խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիտորդական առաքելության նախնական զեկույցը մի շարք համայնքներում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ.

2015թ-ի մաիսի 17-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Կառավարությանկողմից նախաձեռնված տեղական հանրաքվեն Լուռո, Տավուշի և Սյունիքի մարզերի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Շինոհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի, Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի և Հովքի համայնքներում։

Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով կազմակերպությունը հանրաքվեի օրը դիտարկումն իրականացրել է պլանավորված 11 տեղամասերի փոխարեն միայն թվով 3 ընտրատեղամասերում (դիտարկումն իրականացվել է կամավորների ռեսուրսներով)։ Դրանք են՝ Դիլիջանի մշակույթի պալատ՝ 41/1, Թեղուտ համայնքի 41/01 և Հաղարծինի համայնքային կենտրոն՝ 41/1)։
Մինչ այդ կազմակերպությունը հետևել էր հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքին։

Դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ գոյություն ունեն էական օրենսդրական բացթողումներ՝ ինչպես «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ «ՀՀ Ընտրական օրենսգիրքում»։ Ընտրական օրենսգրքի բացերից մեկը վերաբերում է նույնականացման քարտերի կիրառման հետ կապված կարգավորումների բացակայությանը՝ ինչը կրկնաքվեարկությունների ռեիսկեր է պարունակում։

Արձանագրվել են քվեաթերթիկների կորուստներ (կարուսելի ռեսկ), մարդկանց կուտակումներ ընտրատեղամասի մոտ (ինչը մարդկանց խմբերով ուղեկցելու արդյունք է), պետական և տեղական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների ներկայություն ընտրատեղամասի ներսում, բազմակի քվեակության դեպքերի փորձեր, լցոնումներ անելու տրամադրվածություն, ինչը չի իրականացվել միայն մեր դիտորդի ներկայության պատճառով։

Հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքում և, հատկապես, հանրաքվեի օրը արձանագրվել է վարչական ռեսուրսի էական միջամտություն։ Հանրաքվեի օրվա ընթացքում կազմակերպման գործընթացում բոլոր համայնքներում ակտիվ մասնակցություն են ունեցել մարզպետարանների և պետական այլ իշխանությունների ներկայացուցիչներ։

Քարոզարշավի ընթացքում պետական պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է Համաշխարհային բանկի, ԵՄ-ի այլ միջազգային կառույցների կողմից համայնքներում բազմամիլիոն ներդրումների մասին, եթե բնակիչները կողմ քվեարկեն։

Իրավական կարգավորումների բացակայության, քաղաքական ուժերի ակտիվ ներգրավվածության, ԶԼՄ-ների ոչ-էական ներգրավվածության ու մրցակցային պայմանների բացակայության պատճառով քարոզարշավի և հանրաքվեի քվեարկության ընթացքն անցել է վերասկողության ու հավասարակշռման մեխանիզմների բացակայությամբ՝ թափանցիկության ու հավաստիության մեծ ռիսկեր առաջացնելով։




Լրահոս