ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կրկին ակտիվացրել է իր կազմակերպության գործունեությունը: Նա 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումների շարք է սկսել: Հիշեցնենք, որ այս միությունը ԱԺ ընտրություններից առաջ նպաստեց միասնական շտաբի կազմավորմանը, որից հետո Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, թե այդ շտաբի գումարը տվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այդ միջոցներով ինքը հոգացել էր տարբեր ծախսեր, այդ թվում նաեւ սննդի` «բուտերբրոդների» հարցը: Դիմեցինք Հ. Հովհաննիսյանին՝ պարզելու, թե այս անգամ ով է ֆինանսավորելու «բուտերբրոդների» եւ մնացած ծախսերը, քանի որ ինքնաբացարկ հայտարարելուց հետո նա իր կապերը խզել է ԲՀԿ-ի հետ: «Այն ժամանակ նա տրամադրել էր պատճենահանման ապարատ, սուրճ եփելու սարք: Հիմա ոչ ոք չի ֆինանսավորելու, բացարձակապես, մենք ամեն ինչ ունենք»,-պատասխանեց Հ. Հովհաննիսյանը:




Լրահոս