
Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում մտադրված չեն ընդունել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին, ով գտնվում է Մոսկվայում:
«Ոչ»,- կարճ պատասխանել է երկրի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նուլանդը հանդիպումներ կունենա Կրեմլի ադմինիստրացիայում:
«Եթե նման հանդիպումներ լինեն, մենք այդ մասին կհայտնենք, սակայն դեռևս ինձ ոչինչ հայտնի չէ»,- պատասխանել է մամուլի քարտուղարը: