
Boeing 737-800-ը, որն իրականացնելիս է եղել Թուրքիա-Լոնդոն չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել ապահերմետիկացման պատճառով:
Ինքնաթիռն այսօր չվերթի էր դուրս եկել Միլաս-Բոդրում օդանավակայանից : Ինքնաթիռում ապահերմետիկացում է տեղի ունեցել, երբ այն թռչելիս է եղել Հունաստանի օդային տարածքով և ստիպված է եղել հետ վերադառնալ Թուրքիա:
Ինչպես հայտնել են Թուրքիայի ոստիկանությունից, ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Իզմիր նահանգի Adnan Menderes օդանավակայանում:
Տուժածներ չկան: 59 ուղևորներն ավելի ուշ շարունակել են իրենց չվերթը մեկ այլ ինքնաթիռով: