Սպիտակ այրին պատասխանատու է 400 մարդու մահվան համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սամանտա Լյութվեյթը, ով հայտնի է Սպիտակ այրի մականվամբ, իր ժամանակին եղել է «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գլխավոր դեմքը: Ինչպես հայտնում է  Mirror-ը, նա պատասխանատու է 400 մարդու մահվան մեջ:

Հրատարակչության տվյալներով՝ Սպիտակ այրին կապված է Քենիայի համալսարանի վրա հարձակմանը, որի արդյունքում զոհվել է 148 մարդ: Սոմալիի իրավապահ մարմինների աշխատակիցները պատմել են լրագրողներին, որ Լյութվեյթը հանդիսանում է «Աշ-Շաբաբի» առաջնորդ Ահմադ Ումարի աջ ձեռքը: Այս ծայրահեղական կազմակերպությունը համարում է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղ:

Հրատարակչության զրուցակիցը նշել է, որ անձամբ Լյութեյթը չի մասնակցում ահաբեկչական հարձակումներին, սակայն ղեկավարում է դրանք:

«Նա չար մարդ է ու չափազանց հմուտ ղեկավար»-հավելել է նա: Նրա տվյալներով՝ Սպիտակ այրին պատասխանատու է Քենիայում ու Սոմալիում մի ամբողջ շարք հարձակումների համար:




Լրահոս