
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին Վալանս քաղաքում այցելել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի տուն-արվեստանոց:
Նախագահ Սահակյանը հանրահայտ քանդակագործի աշխատանքը որակել է որպես հայրենասիրության, բարձր արհեստավարժության եւ ինքնատիպ աշխարհընկալման մարմնավորում, ինչը հայկական մշակույթը տարբեր ժողովուրդներին ներկայացնելու յուրահատուկ եւ ազդեցիկ միջոց է: