
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 10 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:
Զեկուցվել է նաև, որ 8 հասցեներում կատարվել են հայտնաբերված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունն ու էլ ավելի ուժեղացնել այն:
Վարչական շրջանների երկրորդական ու երրորդական փողոցներում, ինչպես նաև բակային տարածքներում շարունակվում են փոսանորոգման և փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն: