
Համացանցի օգտատերերը մի տեսանյութ են տարածում, որը նկարահանել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի լրագրողը` Չեչնիայում մեծ արձագանք ստացած 17-ամյա աղջկա ու 47 -ամյա պաշտոնավորի հարսանիքի ժամանակ:
Գրոզնիի լավագույն ռեստորանում՝ Grand Hall Firdaws-ում, կայացած հարսանիքին մասնակցել է նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով տեղի ունեցած հարսանիքն անվանել է «հազարամյակի հարսանիք»: