Կազանում անցկացվեց «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» հավաքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ից մայիսի 10-ը ՌԴ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում անցկացվեց համառուսաստանյան ռազմամարզական կազմակերպությունների և կադետական կորպուսների երիտասարդական կրթական «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» հավաքը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցում էր նաև ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ.Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հավաքի ծրագրում ընդգրկված էին 10-ից ավելի սպորտային մարզաձևեր՝ հրաձգություն, երթարշավ, սուսերամարտ, լող, ուժային տեստավորում, արգելագոտու հաղթահարում, ծանրաքարի բարձրացում, փեյնթբոլ, ռազմատակտիկական խաղ, պատմական վիկտորինա և այլն:

Համառուսաստանյան հավաքը թվով 46 թիմերի համար նաև ս.թ. օգոստոսի 15-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո Ծաղկաձորում ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո անցկացվելիք «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական կրթական հավաքների մասնակիցների ընտրական փուլն էր: Լավագույնը ճանաչված վեց թիմերին, որոնք օգոստոսին կմասնակցեն ծաղկաձորյան հավաքներին, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանը հանձնեց հավաստագրեր:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed

 




Լրահոս