
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացված հայտերի ընտրությունը Հայաստանում գիտական միջոցառումներ կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտական միջոցառման անցկացման ֆինանսական աջակցության հայտերի ընտրությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից մշակված գնահատման չափանիշների:
Միջոցառման հայտը գնահատվում է հինգբալանոց համակարգով եւ ամբողջ թվերով՝ ըստ հետեւյալ բաղադրիչների.
• գիտական կարեւորություն,
• մասնակիցների կազմ,
• Հայաստանի Հանրապետությունում համապատասխան մասնագետների կամ դպրոցի առկայություն,
• միջազգային համագործակցությանը նպաստելու աստիճան,
• երիտասարդ մասնագետների (մինչեւ 35 տարեկան) մասնակցության աստիճան:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միջոցառման հայտը գնահատող հինգբալանոց համակարգը ոչ թե պետք է տարբերակել ըստ վերոշարադրյալ բաղադրիչների, այլ խնամի-բարեկամ-հարազատ-ծանոթ-քավոր սկզբունքով: