Հայկական ստորաբաժանումը կատարում է ուսումնական մարտական խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անակնկալ ստուգումների նպատակով մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված և Տաջիկստանի Հանրապետության տարածքում բացազատված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել ուսումնական մարտական խնդիրները:

Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել հանկարծակի ստուգման վարժանքի ավարտական փուլի գլխավոր փորձը, որի ընթացքում ներգրավված ազգային զորախմբերը դրսևորել են մարտական բարձր պատրաստականություն և սցենարին համապատասխան` բարձր պատասխանատվությամբ իրագործել են առաջադրված խնդիրները:

Մարտական կրակի կիրառմամբ և անցկացված զորախաղի ընթացքում հատուկ ստորաբաժանման խմբերը, որոնց կազմում է գործում նաև հայկական ստորաբաժանումը, հետախուզել են տարածքը, հայտնաբերելով անօրինական գործող զինված խմբավորում` մարտի են բռնվել վերջինիս հետ, ոչնչացրել են պայմանական հակառակորդին և գերեվարել գլխավոր ուղղությամբ գործող խմբավորման ղեկավարին: Միաժամանակ` հայկական զորախումբն իր գործողություններով ապահովել է արագ արձագանքման հավաքական ուժերի այլ ստորաբաժանումների առաջխաղացումը:

Հիշեցնենք, որ անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայողներ, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed




Լրահոս