ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞վ է պարտավոր վճարել գործուղման մեկնող անձի ծախսերը, եթե ուղարկող եւ ընդունող կազմակերպությունների միջեւ չկա որեւէ պայմանավորվածություն գործուղման ծախսերը հոգալու վերաբերյալ: Արդյոք կա պետության կողմից սահմանված կարգ, հրահանգ, տեղեկագիր կամ որոշում:

Դավիթ Սեփոյան (70 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Նշված օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝ մասնավորապես «գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) եւ աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաեւ նրանց վճարվում է օրապահիկ, եւ հատուցվում են գործուղման հետ կապված ծախսերը: Այդ վճարումների նվազագույն չափը եւ կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի վճարման դեպքում ՀՀ կառավարությունը սահմանում է նաեւ հատուցման առավելագույն չափը»:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն եւ առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի եւ նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի եւ նրա ընտանիքի անդամների՝ ՀՀ-ից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ:
շարունակելի

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Չնայած օրենքը կարգավորում է ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը, սակայն գաղտնիք չէ, որ գործատուներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ իրենց ընկերության ֆինանսական վիճակից ելնելով:




Լրահոս