ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե պետական գույքի վարձակալները մասնավորեցման գործընթացում ինչ արտոնություններ ունեն: Եւ ընդհանրապես, ինչպե՞ս է հաշվարկվում պետական գույքի վարձավճարը:

Արմենակ Կարախանյան (35 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե վարձակալած գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ ու եթե վարչական եւ հասարակական շենքերում ու շինություններում վարձակալած տարածք չէ, պետական գույքի վարձակալները ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք: Պետական գույքը վարձակալության տրամադրելիս գույքի ամսական վարձավճարները հաշվարկվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինությանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N125-Ն որոշման:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն հանգամանքը, որ մասնավորեցման գործընթացում վարձակալողն առավելություններ ունի, ողջունելի է: Բայց ճիշտ կլիներ, որ մեր ընթերցողի հարցին ի պատասխան ոչ թե ներկայացվեր օրենքը, այլ վարձակալված գույքի հաշվարկման ձեւերը, քանի որ վարձակալության խնդրի հետ առնչվում են թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ մի շարք կազմակերպություններ:




Լրահոս