
Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Վոլֆսբուրգ»-ի դեմ Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում:
Մխիթարյանը երկու հարված է կատարել է դարպասի ուղղությամբ, կատարել է 37 փոխանցում՝ 59.5 տոկոս ճշգրտությամբ: Նա մեկ անգամ հաղթող է եղել օդային մենապայքարում, երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, մեկ անգամ խլել է գնդակը:
Մխիթարյանը ստացել է 7.12 գնահատականը, որն էլ ամենաբարձրն է «Բորուսիա»-ի կազմում: