
Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ը հանրայաին քննարկում էր կազմակերպել, որին հրավիրված էին եղել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: ՀԱԿ-ից քննարկմանը ներկա էր խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հրավիրված «Ժառանգություն» կուսակցությունից ներկայացուցիչ չկար, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես հրավիրված չի եղել:
Քննարկմանը ներկա էին ՀՀՇ-ից Արարատ Զուրաբյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Վարդան Հարությունյանը, փաստաբաններ և այլն: Քննարկման հիմնական թեման քաղբանտարկյալների առկայություն է Հայաստանում:
Քննարկման ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված գնահատականների և առաջարկների առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: