ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Սփյուռքի նախարարը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք, հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Սփյուռքի նախարարը ներկայացրեց արգենտինահայերի ոգևորությունը իր շնորհակալությունը, որ Արգենտինայի իշխանությունները ճանաչել և դատապարտել են այդ ոճիրը և նրանց այսօր միանում են նահանգային իշխանությունները: Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի բեկորներին Արգենտինայի ժողովուրդը և իշխանությունները ապաստան տվեցին և ինքնակազմակերպվելու ու Արգենտինայի հանրությանը ինտեգրվելու հնարավորություն ընձեռեցին: Նա նշեց, որ բարեկամ ժողովրդի բարեհաճության ու մարդասիրության շնորհիվ գողգոթայի ճանապարհներով անցած հայերը ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու և երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու լայն հնարավորություն ստացան:
Նախարարը առաջարկեց դեսպանության աջակցությամբ «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազամկերպել «Արգենտինայի հայ համայնքի օրերը Հայատանում» միջոցառումների շարք:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես տնտեսական կապերի շարունակական զարգացման խնդիրը և որպես հաջողված օրինակ բերեցին Էդուարդո Էռնեկյանի փորձը: Նրանք անդրադարձան նոր ներդրումներ ներգրավելու խնդրին:
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց ջերմ, բարեկամական ընդունելության համար և վստահեցրեց, որ ակտիվորեն կհամագործակցի Սփյուռքի նախարարության հետ: