Ժողովուրդ. ԲՀԿ հավաքում Ծառուկյանն այդպես էլ հստակ բան չի ասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտերկրից վերադառնալուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տեւել: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իր երկարելույթում այդպես էլ որեւէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին՝ միայն հավաստիացնելով, որ “ամեն ինչ լավ է լինելու, պի՛նդ եղեք”:
Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել: Ներկաներից որեւէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում՝ ինչ է կատարվում:
“Ժողովուրդ”-ի բոլոր փորձերը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվեցին: Տպավորություն էր, որ հրահանգված է լռել:




Լրահոս