Հրապարակ. ԱԱԾ-ի նախկին աշխատակիցը Հ1-ի նախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Տիգրան Բարսեղյանն արդեն մի քանի ամիս է, ինչ նշանակվել է Հանրային հեռուսաաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խորհրդական, ինչը լարվածություն է առաջացրել Հ1-ում. այստեղ չեն բացառում, որ հենց նա էլ մի քանի ամսից կփոխարինի պաշտոնավարման ժամկետը լրացած Հարությունյանին։
Բարսեղյանի անունը որոշ լրատվամիջոցներ կապում էին 2004թ. ապրիլի 12-ի և 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ. նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները։ Զբաղեցրած աաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին՝ ըստ լավատեղյակ աղբյուրների, սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով։ Հ1-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Բարսեղյանն է Հ1-ի եթերը գովազդազրկելու առաջարկի հեղինակը, ինչն էլ հենց լարվածություն է առաջացրել, հիշեցնենք՝ հունվարի 1-ից Հանրայինն այլևս գովազդներ չի հեռարձակելու։ Այնուհանդերձ, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում նաև, որ սույն գեներալն առաջիկայում նշանակվի Սերժ Սարգսյանի անվտանգության հարցերով խորհրդական, այս պաշտոնը թափուր է Գառնիկ Իսագուլյանի հեռացումից ի վեր։




Լրահոս