Նատալիա Օրեյրո (իսպաներեն՝ Natalia Marisa Oreiro Iglesias Poggio Bourié) (ծնված մայիս 19, 1977, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), լատինո-փոփ ոճում կատարող ուրուգվայցի երգչուհի է և կինոդերասանուհի, որը հաջող կարիերա է ծավալել Արգենտինայում։ Առավել հայտնի է «Cambio dolor» սինգլով և «Վայրի Հրեշտակը» (իսպաներեն՝ Muñeca Brava) (1998-1999) բազմասերիանոց արգենտինական հեռուստասերիալում գլխավոր դերով (որպես Միլագրոս)։
«Վայրի հրեշտակ», «Հարուստներն ու հայտնիները», «Մոդելներ 90-60-90». սրանք սերիալներ են, որոնց անուններն այսօրվա երիտասարդությանը տեղափոխում են մանկություն: Կա՞ մի երիտասարդ, ով մանկության տարիներին չի նայել գոնե մի քանի սերիա, չի լսել հայտնի «Cambio dolor» սաունդթրեքը, կամ որևէ մեկը, ում այս սերիալների հետ որևէ հիշողություն չի կապում…