Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Ֆրանսիայի արեւելյան մասում գտնվող Ռոնի շրջան եւ հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Վիլյորբան եւ Շուշի քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը իր դրական ազդեցությունը կունենա Շուշիի զարգացման վրա եւ կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացման գործընթացին: